How to Scan a ticket ?

There are 3 types of validator
1. 2D Scanner
2. VPOS Terminal
3. Smart Transport Card with NFC
2D Scanner (QR/Barcode)
Ավտոկայանների և մեկնման այլ վայրերի դիսպետչերական կետերում և դրամարկղներում տեղադրվում են 2D սկաներներ, որոնք կարող ենք սկանավորել TIX.NET տոմսերի QR code-երը կամ Barcode-երը:
  • Ուղևորները մոտենում են դիսպետչերին կամ դրամարկղի աշխատակցին և փոխանցում իրենց տոմսի գնման գործարքի համարը (OrderID):
  • Աշխատակիցը իրեն հասանելի TIX.NET վեբ ադմինիատրատիվ համակարգում գտնում է գործարքը և ուղևորին խնդրում ասել տոմսի համարը (TicketID):
  • Համոզվելով, որ վճարված է տվյալ տոմսի գնման գործարքը և տոմսը դեռևս մարված չէ աշխատակիցը խնդրում է ուղևորին սկանավորել էլ․ տոմսի QR կոդը կամ Բարկոդը պահելով դրանցից որևէ մեկը դեպի ուղևոր տեղադրված սկաններին։
  • Ուղևորը սկանավորում է QR կոդը կամ Barcode-ը դրամարկղի սկաններով և անմիջապես տրանսպորտային ընկերության TIX.NET համակարգում համապատասխան տոմսի տողի վերջում "Actual" ստատուսը փոխվում է "Used" ստատուսով։ Տոմսի կոդերից մյուսը, որը չի սկանավորվել ևս վառվում է և դառնում օգտագործման համար ոչ պիտանի։
  • Ուղևորը կարող է զբաղեցնել իր տեղը ավտոբուսում։
  • Եթե սկանավորման ժամանակ առաջանում է ծրագրային խնդիր կամ TIX.NET վեբ ադմինիստրատիվ համակարգում գործարքի ստատուսը չվճարված է բայց տոմսի վրա ֆիքսված է վճարված ստատուս, բոլոր նմանատիպ տեխնիկական հարցերի դեպքում, որը կապված է TIX.NET համակարգի աշխատանքի հետ ուղևորը անմիջապես դիմում է տոմսերի ստացման նամակում նշված կոնտակտային տվյալներով TIX.NET ընկերություն կամ TIX.NET կայքում/հավելվածում գրում "Contact Chat" բաժնում։
  • Գնած բայց չներկայացած ուղևորների հետ աշխատակիցը գործարքի կոնտակտային տվյալներով կարող եք կապ հաստատել և ճշտումներ կատարել։
  • Տվյալ ուղևորության համար TIX.NET համակարգով վաճառված տոմսերի հաջող մարումներից հետո նոր ուղևորվող մեքենան կարող է շարժվել։
Տրանսպորտային ընկերության և TIX.NET ընկերության միջև կնքված պայմանագրի կամ օֆֆերտայի համաձայն գրանցման ֆորմայում նշված օրերի պարբերականությամբ TIX.NET ընկերությունը փոխանցում է հաջող վճարված և օգտագործված տոմսերի գումարը տրանսպորտային ընկերությանը՝պահելով սահմանված միջնորդավճարները ամեն գործարքից։