TIX.NET-ը աշխատում է սեփական մշակման ծրագրային լուծմամբ։ TIX.NET-ը հիմնված է թվային
տեխնոլոգիական լուծումների և միջազգային լավագույն փորձի համադրման ու ստանդարտավորման վրա։
Համակարգը թույլ է տալիս էլեկտրոնային եղանակով գրանցվել, տեղադրել տրանսպորտային ուղղությունների
տոմսեր, վաճառել, գնել ամբողջությամբ էլեկտրոնային միջավայրում և օգտագործել տոմսերը հատուկ մեկնման
վայրերում, ավտոկայաններում, կայարաններում տեղադրված թվային սարքավորումների միջոցով։ Համակարգը
թույլ է տալիս հետևել տոմսերի գնման ընթացքին, հետևել ուղևորության ընթացքին և ունի գնորդների հետ
հետադարձ կապի նորարարական լուծումներ։ Համակարգի բազմակողմանի որոնողական համակարգը թույլ է տալիս
գնորդներին գտնել լավագույն տոմսերը իրենց հարմար պայմաններով։ Տարբեր վճարային եղանակների
հասանելիությունը, նոր ինտեգրացիաները և թարմացումները համակարգի վճարման միասնական մոդուլում թույլ
են տալիս գնորդներին ընտրել վճարման ցանկացած հասանելի եղանակներից մեկը, պարզ, մի քանի քայլով
կատարել տոմսերի գումարի վճարումը և էլեկտրոնային տոմսը անմիջապես ստանալ նշված էլեկտրոնային
ռեսուրսի վրա։ Համակարգի հաշվետվողականության և փոխգործելիության շնորհիվ լավ հնարավորություն է
ստեղծված ուղևորափոխադրող ընկերություններին կատարել տվյալահեն վերլուծություն և զարգացնել սեփական
բիզնեսը ճիշտ ուղղվածությամբ, իսկ ուղևորներին առավել ճշգրիտ ու փոխշահավետ պլանավորել
ուղևորությունները։ TIX.NET կազմակերպության կողմից թվային նորարարական տեխնոլոգիաների ու
լուծումների ներդումը և ստանդարտների կիրառումը, այն դարձնում են տրանսպորտային էլեկտրոնային
տոմսերի շուկայում միշտ մրցունակ և լավագույն լուծումներ առաջարկողներից մեկը։ Համակարգը իր
ապարատածրագրային կազմով և սերվերային ենթակառուցվածքով նախատեսված է սպասարկելու մի քանի հազարավոր
տոմսեր և տասնյակ հազարավոր ուղևորություններ միաժամանակ։ TIX.NET հարթակի գաղափարային հենքը
տրանսպորտային էլեկտրոնային տոմսերի կիրառման պրոցեսներում արդի թվային լուծումներին և ավտոմատացված
տեխնոլոգիաներին համապատասխան զարգացումն է, միջազգային լավագույն փորձի և ստանդարտների հիման վրա
բարձր որակի ապահովումը իր գործունեության բոլոր պրոցեսներում։ TIX.NET հարթակը հիմնված է ստեղծարար
բանական մտքի զարգացման ու իրագործման վրա և այդպես է լինելու միշտ։ TIX.NET հարթակի պարզ
կառուցվածքը և ճկուն գործիքակազմը թույլ են տալիս այն դարձնել առավել հասանելի հասարակության և
բիզնես հատվածի տարբեր շերտերի համար։