Բարի գալուստ Մեր Ընկերություն

Առաջին հայկական տրանսպորտային տոմսերի մարքեթփլեյսը

Մեր Նպատակը

Այս հարթակի ստեղծման հիմնական նպատակն է տալ հնարավորություն բոլոր տրանսպորտային ուղևորափոխադրող ընկերություններին վաճառելու էլեկտրոնային տոմսեր՝ իրենց համար նախընտրելի պայմաններով, ավելի մեծ շուկայում։ Գաղափարը ներդնել տրանսպորտային էլեկտրոնային տոմսերի մարքեթփլեյս առաջացել է 2023 թվականին էլեկտրոնային վճարումների ոլորտի երկու մասնագետների մոտ, որոնք էլ համատեղ ուժերով հիմնել են TIX.NET ընկերությունը և հարթակը։ Հարթակի ստեղծման հիմնական նպատակներից է նաև հաճախորդներին տրամադրել ավելի հասանելի ու պարզ, միևնույն ժամանակ կայուն և հուսալի էլեկտրոնային տրանսպորտային տոմսերի գնման համակարգ, իսկ ուղևորափոխադրող ընկերություններին լայն հնարավորություն թվային միջավայրում վաճառելու ավելի շատ տոմսեր և ընդունելու վճարումներ տարբեր վճարամիջոցներից, որը իր հերթին կբերի վաճառքի ծավալների պրոգրեսիվ աճին, ինչպես նաև պրոցեսի առավել թափանցիկ, արագ և միասնական կառավարմանը։

Բիզնես մոդել-սերվիս

TIX.NET հարթակի բիզնես մոդելը հիմնված է միայն հարթակով վաճառված տոմսերից միջնորդավճարների գանձման վրա։ Միջնորդավճարը կազմում է X-ից Y% յուրաքանչյուր գործարքի գումարից և այդպիսին է լինելու միշտ։ TIX.NET-ը տրամադրում է ուղևորափոխադրող ընկերություններին միասնական պլատֆորմ գրանցվելու և գրանցելու սեփական տրանսպորտային ուղղություններ, ինչպես նաև վաճառելու այդ ուղղությունների տոմսերը էլեկտրոնային եղանակով։ Հաջող գրանցվելուց հետո անմիջապես ընկերության տրանսպորտային ուղղության տոմսերը կհայտնվեն TIX.NET տոմսերի վաճառքի առցանց միասնական մոդուլում՝ տվյալ պահից սկսած գնելու հնարավորությամբ։ Ընկերությունները գնված տոմսերի գումարները կստանան իրենց բանկային հաշվեհամարներին նախապես նշված ժամկետներում։ Գրանցման ժամանակ տրանսպորտային ընկերությունը կհաստատի համագործակցության օֆերտան, որտեղ նշված կլինեն փոխադարձ պարտավորությունները և իրավունքները։ Գնորդը հնարավորություն կունենա պարզ գրանցման կամ վերիֆիկացիայի միջոցով գնել ՀՀ տարածքի և դեպի այլ երկրների ավտոբուսային կամ երկաթգծի էլեկտրոնային տոմսեր, ամրագրելու իր ուղևորությունը նախապես արագ և առանց լրացուցիչ բարդությունների։ Էլեկտրոնային տոմսերը կպարունակեն ուղևորության համար անհրաժեշտ բոլոր տվյալները, այդ թվում նաև մեկանգամյա վավերացման կոդեր (QR, Barcode), որոնք կօգտագործվեն հատուկ սարքերով՝ տեղում, ուղևորությունից անմիջապես առաջ։ Հարթակը ունի գնված տոմսերի ետվերադարձի ճկուն քաղաքականություն։ Բիզնես մոդելը հիմնված է թվային տեխնոլոգիական լուծումների և նորարարության հիմքի վրա։ Ծառայությունը իրենից ենթադրում է ուղևորափոխադրողի ուղիղ հասանելի կապի ապահովում ուղևորի հետ՝ կողմերին փոխադարձ տրամադրելով հուսալի թվային լուծումներ։

Կայունություն և գներ

Հարթակում ուղևորափոխադրման տոմսերի գները սահմանում են միայն ուղևորափոխադրող ընկերությունները։ Տոմսերի որոնման մոդուլում հարթակը տալիս է հնարավորություն տվյալ ուղղությամբ առաջարկել տարբեր գնային միջակայքերի տոմսեր՝ նշված իրենց պայմաններով, որոնցից էլ գնորդը կամ ուղևորը հնարավորություն ունի ընտրելու իրեն ամենահարմար տարբերակը։ Հարթակում գրանցումը անվճար է թե ընկերությունների թե ուղևորների համար և այդպես է լինելու միշտ։ Տոմս գնելուց ուղևորները կարող են առցանց ապահովագրել իրենց ուղևորությունը գնման մոդուլում էլեկտրոնային տարբերակով և հաստատել ապահովագրման օֆերտան։ Բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները գրանցվելուց պետք է համակարգում կցեն տրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություններ մատուցելու թույլտվությունը՝ լիցենզիան։ Ուղևորության չեղարկման դեպքում ուղևորափոխադրող ընկերությունը համաձայն օֆերտայի պայմանների պարտավորված է անմիջապես ետվերադարձնել գնված տոմսերի գումարները գնորդներին, որի տեխնիկական մասը կապահովի TIX.NET համակարգը։ Ցանկացած գնված տոմս հանդիսանում է վճարման հանձարարագիր և իրավական պարտավորագիր գնման շահառու հանդիսացող կազմակերպության համար մատուցելու պատշաճ ծառայություններ գնորդին կամ տոմսի գումարը ետ վերադարձնել։ TIX.NET հարթակը հետևողական է իր համակարգով գնված տոմսերի լիիրավ կիրառման համար։ Էլեկտրոնային տոմսը ունի նույն իրավական ուժը ինչ ֆիզիկական տոմսը։ TIX.NET համակարգը հագեցած է բարձրակարգ ու նորարար թվային լուծումներով և սերվերային ենթակառուցվածքով ապահովելու տոմսերի գրանցման, գնման և օգտագործման ողջ գործընթացի անխափանությունը ու բնականոն ընթացքը։ Ուղևորափոխադրող ընկերությունների մեքենաների տեխնիկական բարվոքությունը, վերազինումը ուղևորափոխադրող ընկերության պատասխանատվության ներքո է՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգերի և նորմերի պահանջների։

Տեխնիկական Հագեցվածություն և Տեխնոլոգիա

TIX.NET-ը աշխատում է սեփական մշակման ծրագրային լուծմամբ։ TIX.NET-ը հիմնված է թվային տեխնոլոգիական լուծումների և միջազգային լավագույն փորձի համադրման ու ստանդարտավորման վրա։ Համակարգը թույլ է տալիս էլեկտրոնային եղանակով գրանցվել, տեղադրել տրանսպորտային ուղղությունների տոմսեր, վաճառել, գնել ամբողջությամբ էլեկտրոնային միջավայրում և օգտագործել տոմսերը հատուկ մեկնման վայրերում, ավտոկայաններում, կայարաններում տեղադրված թվային սարքավորումների միջոցով։ Համակարգը թույլ է տալիս հետևել տոմսերի գնման ընթացքին, հետևել ուղևորության ընթացքին և ունի գնորդների հետ հետադարձ կապի նորարարական լուծումներ։ Համակարգի բազմակողմանի որոնողական համակարգը թույլ է տալիս գնորդներին գտնել լավագույն տոմսերը իրենց հարմար պայմաններով։ Տարբեր վճարային եղանակների հասանելիությունը, նոր ինտեգրացիաները և թարմացումները համակարգի վճարման միասնական մոդուլում թույլ են տալիս գնորդներին ընտրել վճարման ցանկացած հասանելի եղանակներից մեկը, պարզ, մի քանի քայլով կատարել տոմսերի գումարի վճարումը և էլեկտրոնային տոմսը անմիջապես ստանալ նշված էլեկտրոնային ռեսուրսի վրա։ Համակարգի հաշվետվողականության և փոխգործելիության շնորհիվ լավ հնարավորություն է ստեղծված ուղևորափոխադրող ընկերություններին կատարել տվյալահեն վերլուծություն և զարգացնել սեփական բիզնեսը ճիշտ ուղղվածությամբ, իսկ ուղևորներին առավել ճշգրիտ ու փոխշահավետ պլանավորել ուղևորությունները։ TIX.NET կազմակերպության կողմից թվային նորարարական տեխնոլոգիաների ու լուծումների ներդումը և ստանդարտների կիրառումը, այն դարձնում են տրանսպորտային էլեկտրոնային տոմսերի շուկայում միշտ մրցունակ և լավագույն լուծումներ առաջարկողներից մեկը։ Համակարգը իր ապարատածրագրային կազմով և սերվերային ենթակառուցվածքով նախատեսված է սպասարկելու մի քանի հազարավոր տոմսեր և տասնյակ հազարավոր ուղևորություններ միաժամանակ։ TIX.NET հարթակի գաղափարային հենքը տրանսպորտային էլեկտրոնային տոմսերի կիրառման պրոցեսներում արդի թվային լուծումներին և ավտոմատացված տեխնոլոգիաներին համապատասխան զարգացումն է, միջազգային լավագույն փորձի և ստանդարտների հիման վրա բարձր որակի ապահովումը իր գործունեության բոլոր պրոցեսներում։ TIX.NET հարթակը հիմնված է ստեղծարար բանական մտքի զարգացման ու իրագործման վրա և այդպես է լինելու միշտ։ TIX.NET հարթակի պարզ կառուցվածքը և ճկուն գործիքակազմը թույլ են տալիս այն դարձնել առավել հասանելի հասարակության և բիզնես հատվածի տարբեր շերտերի համար։

Առաքելություն

TIX.NET-ի հիմնական առաքելություններն են ՀՀ քաղաքացիների համար միջքաղաքային տրանսպորտից օգտվելը դարձնել առավել հասանելի, պարզ, հարմար և անընդմեջ զարգացնել էլեկտրոնային տրանսպորտային տոմսերի համակարգը՝ ներդնելով նորարար ու պահանջված լուծումներ և տեխնոլոգիաներ։ TIX.NET-ի առաքելությունն է Հայաստանում էլեկտրոնային տրանսպորտային տոմսերի կիրառումը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան և էլեկտրոնային տոմսերի էկոհամակարգը բերել կայուն որակի ապահովման մակարդակի։ TIX.NET-ի առաքելությունն է տրանսպորտային համակարգի թվային տրանսֆորմացիայի միջոցով հասնել բնակչության տարբեր խավերի սոցիալական արդարության ու հավասարության վերականգնմանը, ինչպես նաև հետագա պաշտպանմանը։

Կոնտակտներ

XXXYYYZZZ ՍՊԸ
 ՀՀ Ք․Երևան, Վ․Սարգսյան 26ա Էլ․ փոստ։ info@tix.net ՀՎՀՀ։ 123456789
 Բանկային Հաշվեհամար։ 10000123456789
Contact Us